Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը /ՄԱՊ-ի Ալիկ/ Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանում ներդրումների պակասի մասին, նշեց, որ դա շղթայական ու բարդ մի թեմա է:
«Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ սահմանի 50 տոկոսը փակված է: Մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, իսկ մենք Ռուսաստանի հետ չունենք ուղիղ կապ, սահման: Եթե Լարսի հետ կապված խնդիր է լինում, 15-20 օր մեքենաները չեն կարողանում գալ Հայաստան: Դրանք ռիսկային խնդիրներ են բիզնեսի համար»,- շեշտեց պատգամավորը:
Պետրոսյանը նշեց, որ իր թված խնդիրները լուրջ ազդեցություն են ունենում ներդրման դաշտում, որովհետև ոչ ոք չի ուզենա ռիսկային վայրում ներդրում կատարել:
Ինչ վերաբերում է վարչապետի նախաձեռնած փոփոխությունները, պատգամավորի խոսքով, դրանք միանգամից չեն երևա ու արդյունք չեն տա, դրա համար ժամանակ է պետք: «Ամեն դեպքում այդ փոփոխություններն արվում են իրավիճակը փոխելու, դրական շարժի համար, և որ վստահություն բարձրանա, ինչու չէ` նաև ներդրումների առումով»,- ասաց նա:
Պետրոսյանը համարում է, որ չպետք է շեշտը դնել միայն դրսի ներդրողների վրա, ներսում էլ կան մարդիկ, որ պատրաստ են ներդրումներ անել, և նշանակություն չունի` ներսից են, թե` դրսից:
Պատգամավորը նշեց նաև, որ ինքը շատ կցանկանար, որ Լարսի ճանապարհը ոչ մի դեպքում չփակվի, խոչընդոտ չդառնա: «Ամեն մի օր, երբ ապրանքն ուշացումով է Հայաստան մտնում, դա նշանակում է` մենք այդ մեկ օրվա չափով կորուստ ենք կրում: Մենք այդ երկիրը չենք. 15 օրով Լարս է փակվում, մեքենաները 150 մետր շարվում են, ապրանքը չի գալիս, չի վաճառվում, մի խոսքով` վնաս է ու շատ մեծ վնաս»,- ասաց նա:
Խոսելով արտահանման հետ կապված խնդիրների մասին` Պետրոսյանը նշեց, որ ՀՀ վարչապետը շատ ճիշտ որոշում է ընդունել` ներդրում կատարելիս Կենտրոնական բանկում «ստավկան» 20 տոկոսից իջեցրել է 18 տոկոս: «Դա նշանակում է, որ մարդիկ իրենց փողի երկու տոկոսի չափով Կենտրոնական բանկից կարող են բերել և մտցնել տնտեսության մեջ: Դա մեծ գումար է, և հունվարից հետո կենդանի փողի ֆիզիկական մասսան Հայաստանում կշատանա, և տոկոսադրույքները կիջնեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բյուջեին, Պետրոսյանի կարծիքով, վարչապետը ներկայացրել է այն, ինչ կարող է անել, չի ուռճացրել ու ճոխ բառեր չի ասել, որ կարդաս, դուրդ գա, իրական է ամեն ինչ: Ըստ պատգամավորի` լավ բյուջե ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի ներդրումները շատ լինեն, կենդանի փողի շրջանառությունը շատանա, արտահանումներն ավելանան, որովհետև արտահանումը դրսից Հայաստան փող բերել է, իսկ դրսից փող բերելու դեպքում դրա 30 տոկոսն այս կամ այն ձևով գնում է բյուջե:
Ամփոփելով խոսքը` Պետրոսյանը նշեց, որ պետք է լավ աշխատենք և ազատվենք այս 25 տարվա մեջ կուտակված խանգարող հանգամանքներից, իհարկե, ցանկացած պրոբլեմից ազատվելը շատ դժվար է, բայց քիչ-քիչ հնարավոր է: