Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արցախն այժմ յուրատեսակ Գողգոթա է, որտեղ որոշվում է հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը`իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Եվ սա չափազանցություն չէ։ Աստվածաշնչյան Գողգոթայի վրա չէ՞ր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։ Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում ։ Ուստի, ուշքի եկեք և իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ»,-գրել է Բաբայանը։