|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«ՉԻ» տեղեկություններով` Սերժ Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է տարանջատել ՀՀ փոխվարչապետի ինստիտուտը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից:
Բանն այն է, որ այսպիսով Սերժ Սարգսյանը լուծում է Արմեն Գեւորգյանի խնդիրը. նա շարունակում է մնալ որպես փոխվարչապետ, այսինքն` մեկը կառավարությունում, ով հասկանում է իր գործից եւ տիրապետում է այդ գործին որպես բարձր պրոֆեսիոնալ: Զուգահեռաբար լուծվում է երկրորդ խնդիրը. թաղապետների, մարզապետների, քաղաքապետների եւ գյուղապետների, այսինքն` տարածքային կառավարման մարմինների գործունեությունը նախընտրական այս շրջանում կոորդինացնում է մեկը, ով կարող է նրանց հետ խոսել այլ դիրքերից եւ այլ մակարդակի շրջանակներում:
Եթե ասենք, որ խոսքն այս պարագայում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, ապա պարզ կլնի, թե ինչ նկատի ունեինք: Գագիկ Բեգլարյանն իր տեսակով չի կարող փոխվարչապետ լինել, բայց տարածքային մարմինների ներկայացուցիչներին նախընտրական փուլում հօգուտ ՀՀԿ-ի աշխատեցնել կարող է: