Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Նախագծով միտումնավոր, ծրագրավորված գործողությունից հանում են զբաղվածության պետական կարգավորման ծրագիրը ՝ մի պարզ պատճառով, որ հնրավոր չլինի գնահատել նախարարության՝ որպես լիազոր մարմնի և իր ծառայության գործունեության արդյունքները»,-խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Թադևոս Ավետսիյանը՝ ելույթ ունենալով «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և կից փաթեթի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ ծրագիրը տարիներ շարունակ ձախողել են, թերակատարումներ են եղել, վերաբաշխումներ են արվել և ներկայում որպեսզի հնրավոր չլինի այլևս գնահատել, որոշել են ամենամյա ծրագիրը հանել:
«Հանում են, բայց գումարները մնում է՝ ծախսվում և ծրագրային բյուջետավորման համատեքստում անհնար է դառնում որևէ կերպ գնահատելու՝ արդյոք ծախսված գումարով խնդիրը լուծվեց, թե ոչ»,-ասաց Ավետիսյանը
Ավետիսյանը պարզաբանեց, որ նախագծով հանվում է նաև համաձայնեցման կոմիտեների գաղափարը, որտեղ այդ ծրագրերը պլանավորման փուլում պետք է քննարկվեին և հաշվի առնվեր սոցիալական գործընկերների առաջարկները՝ գործատուների, աշխատողների շահերի պաշտպանության հարցում:
Նա հայտնեց, որ առանց առաջին ընթերցում անցնելու, երկրորդ ընթերցմաբ փաթեթին ավելացվել է ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու նախագծեր, ինչը իրավական խնդիր է:
««ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջի խախտմամբ միանգամից սղղացնում են ևս երկու օրենքի փոփոխություններ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: