Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2014 թ. տարեկան հաշվետվությունը: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ` ասելով, որ երեք տարի տևած ջանքերից հետո հազիվ հաջողվեց բացահայտել մի կոռուպցիոն մեխանիզմ՝ կապված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Իսկ բացահայտումն ուշանում էր, քանի որ վերջին ժամանակներս հնարավոր չէր լինում ՎՊ նախագահին «բերման ենթարկել» ԱԺ:
«Բայց երեկ Իշխան Զաքարյանը մեզ հետ էր` մեր կողքին նստած, և մենք շատ հպարտ էինք, որ Իշխան Զաքարյանն այստեղ էր` մեր կողքին նստած, չնայած նա այս պահին մեր կողքին չէ ու մեր կողքին նստած չէ»,- ասաց պատգամավորը:
Նա փորձեց բացատրել այդ կոռուպցիոն մեխանիզմը: Փաշինյանի խոսքով` երբ Իշխան Զաքարյանը կառուցում էր մի քանի միլիոն դոլարանոց դղյակը ՀՀ ՊՆ շենքի հարևանությամբ, չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու` որտեղի՞ց իրեն` ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած մարդուն, այդքան փող` նման դղյակ կառուցելու համար: Եվ դրա համար էլ նա մտածել էր մի սցենար, որ այդ տունը թեև ինքն է կառուցում, բայց` ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար ու նրա փողերով:
ԱԺ նախագահն ընդհատեց Նիկոլ Փաշինյանին` ասելով, որ պետք է ՎՊ հաշվետվության մասին խոսի, ոչ թե Իշխան Զաքարյանի կառուցած դղյակի:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ուզում եք խորհրդարանական քննարկման մակարդակի ելույթ ունենա՞մ, ասենք՝ արտասանեմ ԱԺ ամբիոնից: Ասեմ՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տա՞կ»:
«Խոր մտքեր արտահայտեք, մի\' արտասանեք»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր ելույթը` ասելով, որ մամուլի հետաքննության ընթացքում Իշխան Զաքարյանը խոստովանել է, որ այդ տունը պատկանում է իրեն ու իր ընտանիքին:
Նա հիշեցրեց 2012թ. ՎՊ հաշվետվությունը, երբ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է բյուջեն: Ըստ պատգամավորի` հարցը Տիգրան Սարգսյանի կառավարության լափելը չէ, քանի որ դա արդեն ապացուցված փաստ է, այլ այն, որ մեկ կոռումպացված մարմինը փորձում է դուրս գալ այլ կոռումպացված մարմնի դեմ: Փաշինյանը եզրակացնում է, որ 2012-ին Իշխան Զաքարյանի այդ աղմկահարույց հաշվետվությունն ընդամենը ներիշխանական ինտրիգ-դավադրության ապացույց է եղել: