կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 10:34
Քաղաքական

ԲՀԿ քարոզչական զենքը

ԲՀԿ քարոզչական զենքը

«Ժամանակի» տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանած տրակտորները:

 

Ընդհանրապես, գրում է թերթը, ԲՀԿ-ն իր այդ նախընտրական տրակտորները քարոզչության էր «գործուղում» հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում: Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին:

 

Առաջիկայում սպասվում են միայն ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետի ընտրությունները: Հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրել և չի պաշտպանելու որևէ թեկնածուի: Այսինքն` այս ընտրություններում տրակտորների քարոզչական աջակցության կարիք չկա:

 

Երևանի քաղաքապետի ընտրություններին էլ գյուղատնտեսական տրակտորների քարոզչական առաքելությունը նշանակություն չի ունենա, որովհետև Հայաստանի մայրաքաղաքում հողագործությամբ զբաղվող տնտեսություն չկա: