կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 21:27
Հասարակություն

Առույգ եմ, լավ եմ, լիահույս եմ. Տ. Վրթանես քահանա Բաղալյան

Առույգ եմ, լավ եմ, լիահույս եմ. Տ. Վրթանես քահանա Բաղալյան

«Առույգ եմ, լավ եմ, լիահույս եմ, շնորհակալ եմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը։ Նրա սրտի վիրահատության ժամանակ դրվել էին երկու ստենտ։

«Բժիշկները երկու ստենտ դրեցին։ Մի քանի ամիս անց նորից վիրահատության կարիք կլինի, նոր ստենտավորումներ կլինեն, բայց ես լավ եմ ու լավատես»,- նշեց քահանան։

Հիշելով Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները, Տեր Վրթանեսն ընդգծեց միասնության կարևորությունը. «Թող Աստված օրհնի մեր երկիրը, պետությունը, եկեղեցին, բոլորին շնորհի առողջություն և երկար կյանք՝ հատկապես Վեհափառին։ Մեզ անհրաժեշտ է միայն միասնություն. երկրին ու եկեղեցուն միասնություն է պետք, որպեսզի հաղթահարենք բոլոր փորձությունները։ Ես լիահույս եմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Տ. Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր այն պահին, երբ տասը տիրադավ եպիսկոպոսներ այցելեցին Մայր Աթոռ՝ կոչ անելով Վեհափառին հրաժարական տալ և միանալով Նիկոլ Փաշինյանի պահանջին։ Նույն ժամանակ մի խումբ մարդիկ փորձել էին ներխուժել եկեղեցի՝ խանգարելու ժամերգությունը։ Շտապօգնության բժիշկները տեղափոխեցին Տեր Վրթանեսին Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ շտապ վիրահատություն իրականացվեց։

Աղբյուր՝ Փաստինֆո