Ըստ Yerkir.am-ի՝ կայացավ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի անդրանիկ նիստը:
Ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ ռուս գործընկերները դրական արձագանք և պատրաստակամություն են հայտնել ենթահանձնաժողովի գործունեությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով նման ձևաչափով իրականացվելիք աշխատանքները և դրանց անհրաժեշտությունը։
Պատգամավորը նշել է, որ ենթահանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի ինչպես ՌԴ այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների միջև բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:
Քննարկվել են ենթահանձնաժողովի ռազմավարությունը հաստատելու հարցը և հետագա գործողությունների ծրագիրը: