|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հրաժարվել երկրում անկարգությունները ճնշելու համար Ազգային գվարդիան ներգրավելու գաղափարից. այս մասին գրում է Newsmax TV հեռուստաալիքը։
Այս առնչությամբ ԱՄՆ ղեկավարն ասել է. «Ես չեմ կարծում, որ մենք (ԱՄՆ իշխանությունները) պետք է դա անենք»։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: