կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-31 01:53
Քաղաքական

Արդեն 12 թեկնածու. Կենացները քաղցրանում են

Արդեն 12 թեկնածու. Կենացները քաղցրանում են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար երեկ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել եւս երկու թեկնածու' «Հայաստանի մարտական կարատե կուբուդոյի» ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը եւ «Քաշաթաղ» կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը։

 

Երկուսն էլ անկուսակցական են, ինքնառաջադրված:

 

Այսպիսով, նախագահի թեկնածուների թիվը հասավ 12-ի: Ավելի վաղ ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, և ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը: