կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-18 09:55
Հասարակություն

ՀՀԿ-ի քեֆի կենացները. «Հրապարակ»

ՀՀԿ-ի քեֆի կենացները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարևոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին: Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ: Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»` «նվիրված» ԱԺ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը:

Բացակայել են միայն դաշնակցական նախարարները: Հովիկ Աբրահամյանը խմել է նաև Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, ԱԺ-ի կենացը: Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը:

Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի. սկսած գործի շարունակություն, միասնականության դրսևորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով` հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ:

Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախացնելու և ոչ թե ընտրությունների գնալու պատճառով: Ներքաղաքական հարցերից չի խոսել և ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում` ապագա ընտրությունների և իրենց ճակատագրի մասով:

Երկրորդ բլոկում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպմանը. տեղեկացրել է, որ այն լինելու է Վիեննայի հանդիպման շարունակությունն ու պայմանավորվածությունների ֆիքսումը, ասել է` պետք է քննարկվի հետաքննող սարքերի տեղակայման խնդիրը: Ասել է. «Գնդակն Ադրբեջանի դաշտում է», և կարևորն այն է, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ ագրեսորն Ադրբեջանն է:

Տեղեկացրել է, որ որևէ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգում չի ստորագրվելու, բանակցությունները բերվելու են զրոյական վիճակի, որպեսզի հաջորդ անգամ այդ կետից առաջ շարժվեն:

Երրորդ բլոկում Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի այցի մասին, կարևորել այն ոչ միայն հոգևոր, այլև առաջին հերթին գեոքաղաքական, տարածաշրջանային առումներով` նշելով, որ համայն աշխարհի ուշադրությունն այդ օրերին կենտրոնացած կլինի Հայաստանի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում