կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 13:04
Մշակույթ

Կենացները քաղցրանում են` վաճառվել են Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր

Կենացները քաղցրանում են` վաճառվել են Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր

Տեղեկացրել էինք, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր: Իրականում նման երեկո նախատեսված չի էլ եղել:

Yerkir.am-ի տեղեկություններով` վերջերս ևս մեկ` նման խնդիր է եղել: Անհայտ անձինք վաճառել են կեղծ տոմսեր իբրև թե Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի համար: Երեկոն պետք է տեղի ունենար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: 100-ից ավելի տոմս է վաճառվել:

Թատրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ նման միջոցառում նախատեսված չի եղել, իսկ կեղծ տոմսով իրենց դիմած քաղաքացիներին ուղղորդել են քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ հարցի հետ կապված քրեական գործ է հարուցվել,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Խանամիրյանին նվիրված հուշ-երեկոյի կեղծ տոմսերին, ապա դրանք էլ, ըստ մեր տեղեկությունների, «նախատեսված» են եղել թե' Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի և թե' Պարոնյանի անվան թատրոնում կայանալու համար: