|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Գորիսի ավագանու անդամ Լյովա Արզանյանը վրեժխնդիր է եղել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Առուշ Առուշանյանը ավագանու նիստի ընդմիջմանը վեճի էր բռնվել ավագանու անդամ Լյովա Արզանյանի հետ, որը վերածվել էր ծեծկռտուքի: Արզանյանը խոստացել էր վրեժխնդիր լինել քաղաքապետից և ահա մեկուկես ամիս անց կատարել է իր խոստումը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետը խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնանկ է արվելու, և ՔՊ-ն արդեն այդ պաշտոնի համար ընտրած թեկնածու ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: