կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 16:30
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված` կենացները քաղցրանում են

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված` կենացները քաղցրանում են

Հունիսի 14-ին caughtoffside.com-ը տեղեկացրեց, որ անգլիական «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Հաղորդվում էր, որ գործարքն արժեցել է 18 մլն ֆունտ ստերլինգ:

 

Մեկ օր անց բրիտանական հեղինակավոր Daily Mail-ը գրեց, որ վերը նշված գործարքն արդեն կայացել է, և Մխիթարյանին սպասում են «Լիվերպուլ»-ում, սակայն տրանսֆերի արժեքը նշված էր 17 մլն ֆունտ ստերլինգ:

 

Նույն պարբերականը հունիսի 16-ին գրեց, որ Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է, քանի որ նրանով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն և Թուրինի «Յուվենթուս»-ը:

 

Երեկ The Telegraph-ը հայտարարեց, որ «Լիվերպուլ»-ի գործադիր տնօրեն Յան Էյրը հետաձգել է իր այցը Բրազիլիա և մեկնել է Դոնեցկ` ավարտին հասցնելու Մխիթարյանին գնելու գործարքը, քանի որ հայ կիսապաշտպանի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն:

 

Հատկանշական է, որ The Telegraph-ն էլ տրանսֆերի արժեքը ներկայացրել է ոչ թե 17 կամ 18, այլ 20 մլն ֆունտ ստերլինգ:

 

Կարելի է ենթադրել, որ caughtoffside.com-ը և Daily Mail-ը  շտապողականություն են  ցուցաբերել կամ ապատեղեկատվություն տարածել, քանի որ, եթե գործարքը կնքված լիներ, այլ թիմերի հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ կդադարեր: Եվ որ ամենակարևորն է` «Լիվերպուլ»-ի գործադիր տնօրենը չէր շտապի Դոնեցկ, իսկ տրանսֆերի գինը չէր բարձրանա:

 

Իր հերթին Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր հանդիպել էր հանդիպել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ և պատասխանել նրանց հարցերին, նշել էր, որ իր տրանսֆերի ամսին ոչ մի տեղեկություն չունի: