Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում, այդտեղ գործող հիմնական դերակատարների միջեւ` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:
ԲՀԿ-ի ու Ռոմանոսի միջեւ կա մի քանի փոխադարձ հայցեր ու բողոքներ դատարաններին եւ իրավապահներին: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրում են Ռոմանոս Մելիքյանին` իրենց հասցեին ընտրակեղծարարի մեղադրանք հնչեցնելու համար, ինչպես նաեւ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում իր լիազորությունները գերազանցելու մեջ:
Իր հերթին Ռոմանոսը իրավապահներից պահանջում է քրեական գործ հարուցել ԲՀԿ-ականների դեմ ընտրակեղծարարության համար: Ընդ որում, մարզպետը շարունակում է ԲՀԿ-ին անվանել որպես կուսակցություն, որը առաջնորդվում է «գողական պանյատկեքով» եւ միաժամանակ հիշեցնում է Ծառուկյանի «ախռանի պետ Էդոյի» խոսքը, թե «Աբովյանը չպիտի դառնա գործ տվողներիքաղաք»: Սակայն իր դեմ ԲՀԿ-ականների բողոքները իրավապահներին ու դատարաններին Ռոմանոսը անվանեց «գործ տալ» եւ նշեց, որ ԲՀԿ-ականները հակասում են իրենք իրենց:
Բնական է, որ Ռոմանոսը գրեթե իշխանություն չունի Աբովյան քաղաքում եւ Կոտայքի մարզի մի շարք ԲՀԿ-ական գյուղերում: Չունի նա ազդեցություն նաեւ հենց մարզկենտրոն Հրազդանում, որտեղ քաղաքապետն է Սասուն Միքայելյանի տղան: Ի դեպ, Սասունի եւ Ռոմանոսի հարաբերությունները շարունակվում են սրվել:
Ռոմանոսը մեղադրում է Սասունին ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Իր հերթին Սասունը օրերս հրապարակել է, որ Ռոմանոսը գաղտնի դաշինք է կնքել մարզի նախկին` ՀՀԿ-ի օրոք երկար տարիների մարզպետ Կովալ Շահգելդյանի հետ, որի որդին էլ «հին» ժամանակներից մնացած Չարենցավանի քաղաքապետն է:
Ի դեպ, դա տրամաբանական է, քանի որ կարող է գործել` «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» հին փորձված սկզբունքը: Բանն այն է, որ Սասունը ու Կովալը հին թշնամություն ունեն, որը գալիս է ՀՀԿ-ի օրոք բոլոր ընտրություններում նրանց բախվելու եւ Կովալի կողմից Սասունին պարտության մատնելու պատմությունից:
Իսկ այսօր Սասունը թշնամություն է անում ոչ միայն Կովալենց հետ, այլեւ` մարզպետ Ռոմանոսի: Մինչ այդ, Սասուն Միքայելյանը ակնարկել էր, որ Ռոմանոսի հետ կոնֆլիկտի պատճառով նա չի ընտրվել իրենց կուսակցության ղեկավար մարմնի անդամ:
Ռոմանոսին ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլը եւ բացառությամբ Հրազդան ու Աբովյան քաղաքների եւ մի քանի գյուղերի, մարզի մնացած տարածքներում Ռոմանոսը դեռեւս իշխանություն ունի:
Այս խառը իրավիճակի պատճառով սրվել են նաեւ Սասունի ու Նիկոլի հարաբերությունները: Հայտնի է, որ Սասունը հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, շուտով ժողովուրդը թավշյա կերպով իշխանությունից կհեռացնի Նիկոլին: Իսկ այսօր արդեն կառավարության, այսինքն` Նիկոլի առաջ Սասունը վերջնագրով խոսեց` եթե երկու օրվա մեջ չպարզաբանեն իրավիճակը Սեւանի հետ կապված, ապա նա անձամբ կփակի Երեւան-Սեւան մայրուղին:
Եթե Նիկոլը տուրք տա Սասունի պահանջներին եւ հանի Ռոմանոսին, ապա դրանով հարցը չի լուծվի, քանի որ Նիկոլը նույնպես գիտի Սասունի անկուշտ բնավորությունը եւ ենթադրում է, որ մարզը ստանալուց հետո Սասունը կպահանջի նաեւ իր մասնաբաժինը կառավարությունում: Պատահական չէ. որ Երեւան–Սեւան մայրուղին փակած ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: