կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 09:38
Քաղաքական

Կենացները քաղցրանում են. «Ժողովուրդ»

Կենացները քաղցրանում են. «Ժողովուրդ»

»Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ։ Մինչև վերջերս թվում էր, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը ընթանալու է իշխանությունների հովանավորությունը վայելող չորս խմբերի միջև։ Դրանք են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյաևը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Սակայն կենացները գնալով քաղցրանում են։ Նախ՝ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ առաջին անգամ գյումրեցիներն իրենց քադաքապետին ուղղակի չընտրեն։ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Գյումրիում ևս, ինչպես Երևանում, կընտրվի ավագանի, որի մեծամասնությունն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին։

Օրերս էլ քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, հնարավոր է, նույնպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվի։ Սակայն ընտրությունների ձևի փոփոխությունը նրա ծրագրերը լրջորեն վտանգել է։ Նոր կարգի համաձայն՝ ավագանու ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները՝ ավագանու անդամների թեկնածուների իրենց ցուցակներով։ Այսինքն՝ եթե նախկին նախարարը որոշի այնուամենայնիվ ընտրություններին մասնակցել, ապա նա ստիպված է լինելու ընդգրկվել իշխանական կամ ընդդիմադիր կուսակցություններից մեկում և նրանց ցուցակով մասնակցել ընտրություններին։ Արդյոք նա կգնա այդ քայլին, ցույց կտա ժամանակը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։