կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-28 10:38
Քաղաքական

ՀԱԿ անդամները Կոնգրեսի որոշումը չեն ընդունում

ՀԱԿ անդամները Կոնգրեսի որոշումը չեն ընդունում

ՀԱԿ անունից երեկ հայտարարություն տարածվեց, որ ՀԱԿ-ը որոշել է նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը: Այդ առնչությամբ «Հրապարակը» զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»  կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի հետ:

 

«Մենք համաձայն չենք այդ որոշվան հետ, գործի բերումով ես Վրաստանում եմ եղել, չեմ մասնակցել այդ նիստին, մեր կուսակցությունից ոչ մեկ չի մասնակցել, այլ կուսակցություններ էլ կան, որոնք չեն մասնակցել են և համաձայն չեն: Այնպես որ, դա Կոնգրեսի անունից կայացված որոշում չի կարող լինել: Մեր դիրքորոշումը մենք պաշտոնապես կհայտնենք»:

 

Թերթը զրուցել է նաև  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: «Մենք համաձայն չենք այդ հայտարարության հետ, դա հակասում է նաև մեր կուսակցության դեկտեմբերի 25-ի քաղխորդրդի նիստում ընդունված որոշմանը, քանի որ մենք որոշել ենք, որ մասնակցության ձևաչափին և որևէ թեկնածուին սատարելու ձևաչափին և որևէ թեկնածուին սատարելու հարցին կանդրադառնանք հունվարի 2-րդ կեսին, քանի որ մտածում էինք, որ ՀԱԿ-ն այնուամենայնիվ թեկնածու կառաջադրի, և ընդհանրապես կհստակեցվի ով է առաջադրվում, ինչպիսի իրավիճակ է ստեղծվում»,- ասել է նա: