Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վարդենիսի ավագանու «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները մանդատներից չեն հրաժարվելու։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանը:
«Ուղիղ կամ միջնորդավորված արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին ի պատասխան` երկու խմբակցությունները հայտարարում են, որ մեր օրակարգում չկա մանդատները վայր դնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հարց: «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները, վստահ լինելով, որ վարչական դատարանի կայացրած անհասկանալի որոշումը վարչական վերաքննիչ դատարանում կբեկանվի, բայց հաշվի առնելով Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը, օր առաջ ճգնաժամը հաղթահարելու համար պաշտոնապես հայտարարում են, որ չեն դիմելու վարչական եւ վերաքննիչ դատարան»,- ընդգծել է Խաչատրյանը։