|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել բանաձևը, որտեղ ասվում էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չպետք է թույլ տա ամերիկյան ուժերի մասնակցությունը Լիբանանի մարտական գործողություններին։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 189 կոնգրեսական, դեմ՝ 235-ը։ Բանաձևում ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է յոթ օրվա ընթացքում «դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը Լիբանանում իրականացվող ցանկացած մարտական գործողություններից»։ Փաստաթղթի հեղինակ դեմոկրատ օրենսդիրները խոստովանել են, որ ամերիկյան ուժերն այժմ չեն մասնակցում Լիբանանում մարտական գործողություններին և նրանց նպատակն է թույլ չտալ դա։
Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջել էին լիակատար հրադադար Լիբանանում և իսրայելական զորքերի դուրսբերում՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի պաշտոնատար անձինք հայտարարել են շրջանակային համաձայնության մասին, որը կողմերը ձեռք են բերել բանակցությունների հինգ փուլից հետո։