|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա իր իսկ հայտարարագրի բովանդակության համար՝ մեր կողմից հրապարակված։ Մենք, պաշտոնական աղբյուրներին հղում տալով, տեղեկացրել էինք, որ նախարարը չորս տարում երկու բնակարան է գնել. առաջինը՝ 2018-ին, իսկ մյուսը` 4 տարի անց։ Փաստ, որը նախարարն է ներկայացրել։ Բայց փոխանակ պարզաբանելու՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, նախարարը սկսել է Նիկոլ Փաշինյանի ոճին հարազատ բառապաշարով թիրախավորել լրատվամիջոցին, հետո էլ տեսանյութ նկարել՝ ազդարարելու, թե ունի ընդամենը մեկ «Ժիգուլի»՝ 1992 թվականի արտադրության։ Հասկանալի է, որ նա այդ «Ժիգուլի»-ով աշխատանքի չի գնում եւ վերջերս էլ, երբ վթարի էր ենթարկվել, հենց ծառայողական ավտոմեքենայով էր եղել:
Մեծ ռետինով իր անցյալից նախկին ՀՀԿ-ական լինելը «ջնջած» Գեւորգ Պապոյանը մոռացել է, որ ինքը ժողբաստիոնի նախարար է, եւ իր հիմնական գործը հաշվետու լինելն է հանրության առջեւ»։