Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը չի շտապում մեկնաբանություններ հնչեցնել կուտակային օրենքի վերաբերյալ, քանի դեռ ՍԴ որոշումը չի հրապարակվել: Yerkir.am-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ ՍԴ որոշումը կլինի օրենքի սահմաններում, իսկ ընդհանրապես մոտեցումը` ողջամտության սահմաններում:
«Էստեղ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի խնդիրն է, այլ ողջամիտ որոշման խնդիրն է, որին հակված են բոլորը, առավել ևս` իշխանությունները: Օրենքում, իհարկե, կան բացեր, որոնք պետք է վերանայվեն, բայց այսօր ծավալվել է նաեւ բաց երկխոսություն` օրենքի հետ կապված, այսինքն` եթե կառավարությունը, իշխանությունները պատրաստ են նաև լսել հասարակության կարծիքը, «Դեմ եմ» շարժման մասնակիցների կարծիքը, նստել նրանց հետ ու քննարկել մտահոգությունները, ուրեմն, կարծում եմ, դեռ շատ մանրակրկիտ քննարկում կլինի, օրենքի բացերը դուրս կգան»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Հարցին` օրենքից կհանվի՞ պարտադիր բաղադրիչը, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել` պարտադիրը կմնա՞, թե՞ ոչ, հուսով եմ` որոշումը կլինի օրենքի սահմաններում, իսկ մոտեցումը` ողջամտության սահմաններում»: