Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Կատարվող փոփոխությամբ առաջարկվում է գրավադրված ապրանքների դիմաց գումարը չվճարելու դեպքում հարուցել քրեական գործ և այդ կերպ ստանալ վճարը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ԿԲ տեղակալ Ներսես Երիցյանին, թե չի՞ կարծում, որ օրենքը քրեականացնելը հակասահմանադրական է:
Ներսես Երիցյանը պատասխանեց, որ նախագիծը վերաբերում է ոչ թե հարկային պարտավորությունները չկատարելուն, այլ քրեական գործ է սահմանվում այն դեպքում, երբ գրավ դրված գույքը դիտավորությամբ փչացրել են, երբ գրավ դրված գույքը վերցնելու պահին էականապես վնասված է, այսինքն` վնասված գույքը չի իրացվում բանկի կողմից, դա էլ լուրջ խնդիր է դառնում բանկի համար:
«Դժվար որոշում է եղել հենց ֆինանսական համակարգի տեսակետից, բայց աշխարհում կիրառվում է նման պրակտիկա»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը:
Հովհաննես Սահակյանը արձագանքեց` ասելով, որ առաջարկվող նախագիծը հակասահմանադրական է: «Այստեղ քաղաքացիա-իրավական հարաբերությւոններ են, և հենց այդ հարթության մեջ էլ պետք է լուծվի այդ հարցը: Այնպես որ` օրինագծի քրեականացման հետ կապված` տեսնում եմ լրջագույն խնդիրներ»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ սույն օրինագիծը ներկայացրել է կառավարությունը ԱԺ արտահերթ նիստով: