| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            3 հայուհիների, այդ թվում` մեկ անչափահասի թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Արմինեին դատարանը դատապարտեց 8 տարվա ազատազրկման (ՀՀ Քր.օր-ի 132.1 հոդվածի 2-րդ մասով` 18 տարին չլրացած անձին և երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելը):
Դատավորի որոշումը հարուցեց կնոջ անչափահաս դստեր բարկությանը: Նա հենց դատարանում երդվեց սպանել մոր դեմ ցուցմունք տված Լուիզային և, ոտքով հրելով դատարանի դուռը, «սպանելու եմ» գոռալով հեռացավ:
Նման դատավճռի չէր սպասում նաև Արմինեն, ով իր վերջին խոսքում դատարանից պահանջել էր իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել, քանի որ պնդում էր, որ ինքն ընդամենը օգնել է աղջիկներին: Արմինեն հավաստիացրեց ներկաներին, որ իրեն անպայման արդարացնելու են, և որ մինչև Եվրադատարան գնալու է:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Թուրքիայում վարսահարդարի, մոդելավորողի, բնակարանների մաքրությամբ զբաղվողների` բարձր վարձատրվող աշխատանքի կեղծ խոստումներ տալով'` Արմինեն խաբեությամբ հավաքագրել էր անչափահաս Լուիզային և 2 այլ աղջիկների, կազմակերպել նրանց փոխադրումը Թուրքիայի Մարմարիս քաղաք, որտեղ, օգտագործելով նրանց խոցելիությունը` հետադարձի ճանապարհածախսի գումար չունենալը, լեզվին չտիրապետելը և տեղանքին ծանոթ չլինելը, ստիպել էր նրանց զբաղվել մարմնավաճառությամբ: