|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ամերիկացի մանկաբույժ Էրլ Բրեդլին 14 ցմահ բանտարկության է դատապարտվել 103 երեխայի պղծելու համար: Բացի այդ` դատարանը նրան 165 տարի ազատազրկելու որոշում է կայացրել. տեղեկացնում է BBC-ն:
Մանկապիղծը ձերբակալվել է 2009-ին Դելավեր նահանգի Լյուիս քաղաքում: Հետաքննությունը պարզել է, որ 10 տարի շարունակ բժիշկը ոտնձգություններ է իրականացրել իրեն այցելող երեխաների նկատմամբ: Մանկապիղծի գործողությունները հայտնի են դարձել այն բանից հետո, երբ երկամյա մի աղջնակ մորը բողոքել է, թե բժիշկն իրեն ցավ է պատճառել:
Ոստիկանները Բրեդլիի աշխատասենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերել են մանկական պոռնոգրաֆիական տեսագրություններ, որոնք հենց ինքն էլ նկարահանել էր: Դրանք դարձել են նրա մեղավորության հիմնական ապացույցները:
Ականատեսների խոսքերով` Բրեդլին դատավճիռը չափազանց հանգիստ է ընդունել: