Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել է խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կանանց հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։
Ըստ Մատվիենկոյի՝ խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում ակտուալ հումանիտար խնդիրների լուծմանը, գրել է «Պառլամենտսկայա գազետան»։
Զրույցի ժամանակ շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման վրա։
Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր գերիներն։
Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նրանց թվում առնվազն 4 կին կա։