կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 10:42
Առանց Կատեգորիա

Նոր հիասթափության սպասումնե՞ր

Նոր հիասթափության սպասումնե՞ր

Իշխանությունը միտումնավոր բեկումնային, դրական փոփոխությունների նկատմամբ հանրային նոր սպասումներ է ձևավորում:

 

Վարչապետը հայտարարում է արդար ընտրությունների անցկացման մտադրության մասին, իսկ նախագահն ակնարկում է ինչ-որ լուրջ ծրագրի մասին, որի կենսագործումը նոր աշխատատեղերի ստեղծման է հանգեցնելու և կայունացնելու է երկիրը:

 

Հարց է առաջանում` ինչո՞ւ է այս ամենի մասին իշխանությունը հիշել ընտրություններից ընդամենը կես տարի առաջ: Մյուս կողմից՝ նախկինում ևս նմանատիպ ամբիցիոզ ծրագրերի մասին հայտարարվել է, սակայն դրանցից որևէ մեկն առ այսօր իրականացված չէ:

 

Իշխանությունը հերթական «աշխարհացունց» նախագծերի մասին հայտարարելիս նախ պետք է դրանց իրատեսականության ապացուցման մասին մտածեր: Սա հասարակական երկակի էֆեկտ է խոստանում: Մի կողմից դրանք դրական իմպուլսներ են հաղորդում հանրությանը, մանավանդ` իշխանությունները, կարծես, սկսել են գիտակցել արժեքներից համընդհանուր օտարվածության կործանարար հետեւանքները: Բայց մյուս կողմից, եթե հերթական այս ձեռնարկումները հայտարարությունների մակարդակից այն կողմ չանցնեն, հիասթափության նոր ալիքը լինելու է անխուսափելի, որն ընդամենը մարդկանց մեջ առկա անհեռանկար երկիր ունենալու կարծիքն է ամրապնդելու: