կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 20:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ հիասթափության» մոդելավորումը. Նիկոլ Փաշինյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ հիասթափության» մոդելավորումը. Նիկոլ Փաշինյան

Հիասթափության աղբյուր կարող են լինել եւ են Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջեւ խոսակցության: Այսօր այդ երեւույթը փոխվում է, որովհետեւ այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի: Այս ժամին ասենք Հայաստանն է ներգրավված, իսկ գիշերը ներգրավված կլինի Սփյուռքը: Բայց ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ, որը որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Օրինակ, 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ: Այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է: Հիմա հակառակն է, Սփյուռքի 10 տոկոսն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ, իսկ 90 տոկոսը դուրս է մնացել այդ կառուցվածքային տրամաբանությունից: Որքան շուտ դա արձանագրենք, այնքան արդյունավետ կդարձնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա վիճակն ավելի է բարդացնում խնդիրը:

Նրա խոսքով, հեղափոխությունից հետո իրենք Սփյուռքի հետ խոսում են ուղիղ, ինչը լավ է. «Բայց դա իր հետ բերում է պրոբլեմներ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում