Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլի նոր դիլետանտ վիճակի մասին; Այս մասին գրում է քանդակագործ Արթուր Գևորգյանը։
«Նիկոլ Փաշինյանի դիլետանտիզմը նոր բան չէ և ամեն մեկը դառնում է քննարկման, ծաղրի ու հիասթափության առարկա։
Ի՞նչ է ուզեցել ասել «նույն նկարը նույն տեղում տարիներով կախված է» ասողը։
Որ պտի լինի էքսպոզիցիայի փոփոխություն և կան էլի նորմատիվներ, որոնք նորմալ են, ու ասենք էքսպոզիցիայի փոփոխությունն կարող է պարբերաբար լինել, ըստ թանգարանի գիտխորհրդի որոշման, բայց ու ամբողջապես, այսինքն ոչ բոլոր ցուցասրահներում են միաժամանակ։
Հատկապես իր ասած «թանգարանի» դեպքում, որը պատկերասրահ է, նման բան արվում է, բայց բուն թանգարաններում, ի մասնավորի հուշատուն թանգարաններում, ցուցադրությունը կարող է տասնամյակներով չփոխվել։
Իսկ ի՞նչ է ենթադրում, ասենք, էքսպոզիցիայի փոխելը պատկերասրահում։
Դա տևական, քրտնաջան աշխատանք է, որը ամիսների, իսկ եթե լուրջ ենք ուզում ինչ-որ բան փոխել, տարիների աշխատանք է։
Կարճ ասած Նիկոլը մնում է դիլետանտ ու ամեն տեղ ցույց տալիս իր այդ որակը, որի մասին մենք երբեք չենք խոսել։
Դե հմի պատկերացրեք անգլերեն իմացող ազնվամորի աճեցնողներին, բանակի հետ կապված «եթերաշրջանի» ու այլ հարցերի շուրջ իր դատողությունների մասը»։
Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանն այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ նա հայտարարել է հետևյալը․
«Մեր թանգարաններում շարժ չկա, նույն նկարները տարիներով նույն տեղում կախված են։ Հարց՝ ինչի՞ ենք պահում թանգարանը, որքա՞ն գումար ենք ծախսում, դրա պատասխանը պետք է ունենանք։ Մեր թանգարանները հիմնականում պահեստ են»։