Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ քննարկումներ են ընթանում: «Իմ անձնական կարծիքով՝ պետք չէ մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած պարագայում իշխանափոխության հարցը մնում է իրենց օրակարգում, իսկ փողոցային պայքարն ունի իր ժամանակահատվածը: «Դրա համար պետք են որոշակի շարժառիթներ, դրանք շատ-շատ են լինելու, և ակնհայտորեն, երբ այդ շարժառիթները լինեն, և ժողովուրդը փողոց դուրս գա, մենք նրանց առաջին շարքերում ենք լինելու»,- նշեց Մարտիրոսյանը:
Հարցին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդյո՞ք չեն հիասթափեցրել ՕՐՕ դաշինքի առաջնորդներին, և նրանք շարունակելո՞ւ են պայքարել, նա պատասխանեց. «Ինչպես ասում են՝ նրանց առաջին ամուսնությունը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն անցել է նաև այն էտապը, որ անգամ նրա երեխաների տետրերն են ստուգել ԱԱԾ-ի աշխատակիցները: Սեյրան Օհանյանն էլ անցել է Ղարաբաղյան պատերազմով և ավելի վատ բաներ է տեսել»:
Մարտիրոսյանը կարծիք հայտնեց նաև, որ առաջիկա խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքն է լինելու ընդդիմություն: