Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` փողոցային պայքարն իր ծավալնելով հնարավոր դարձրեց ԱԺ նիստերի դահլիճում արտահերթ նիստ անցկացնելը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ավելի մեծ ծավալներով փողոցային պայքարն ավելի մեծ բան կարող է իրականություն դարձնել: Փաշինյանը հավելեց, որ իրենց համար թանկացումների թեման փակված չէ, քանի դեռ այդ թեման արդիական է քաղաքացիների շրջանում։
Անդրադառնալով քննադատություններին, որ «Ելք»-ը պարզապես զբոսանքի հանեց մարդկանց ու դրանով ոչ մի հարց չլուծեց, նա արձագանքեց. «Առնվազն վերջին երկու գումարման ԱԺ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրել, և այն կայացել է։ Ես չեմ ուզում ասել` ՀԱԿ-ը չկարողացավ, «Ելք»-ը կարողացավ, ոչ, դա զբոսանքի և ոչ զբոսանքի ամպլիտուդն էր»։
Խոսելով այն մասին` արդյո՞ք քաղաքացիները հիասթափվելու տեղի չունեն, Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր գնահատականներն ու կարծիքն ունենալ։ «Ճաշակի հարց է, եթե դուք իմ և իմ խղճի երկխոսությանն եք դիմում, ես ասում եմ՝ ոչ։ Չեմ բացառում, որ մենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արել ենք, չեմ բացառում, որ անում ենք ու, ցավոք, չեմ կարող բացառել, որ կանենք, որովհետև մարդը, անգամ` եթե ԱԺ պատգամավորի կամ ավելի բարձր մանդատ ունի, սխալական է, և եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել ու ասել՝ ամեն ինչ կանեմ, որ առաջիկայում ուղղվեմ ինչքան հնարավոր է արագ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր ձայների` 38 դեմ, 35 կողմ հարաբերակցությամբ մերժեց «Ելք» խմբակցության` Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: