Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր տեղեկություններով` մոտ օրերս սպասվում է եւս մի պաշտոնանկություն` Սամվել Ավետիսյանը հրաժեշտ կտա գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնին: Նրա մասին հայտնի է, որ ՕԵԿ-ի «ընդդիմադիր սրացումների» փուլում լքեց կուսակցությունը, սակայն մնաց կուսակցության շնորհիվ ձեռք գցած հարմարավետ պաշտոնին:
Կարծիք կա նաեւ, որ Սամվել Ավետիսյանը ներկայումս զբաղված է գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի տեղը զբաղեցնելու գործով: Լավատեղյակ աղբյուրներն այս առիթով հիշեցնում են, որ երկար տարիներ Ավետիսյանը եւ Թարվերդյանը հաշտ ու համերաշխ փող են աշխատել այդ բուհում:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարությանը, իրազեկ աղբյուրները հավատացնում են, որ նրա ազատումից հետո գյուղատնտեսական բնագավառում դրական տեղաշարժեր անպայման կլինեն, եւ Սերգո Կարապետյանի ջանքերը ինչ-ինչ արդյունք կտան:
Որքան գիտեք, Սերգո Կարապետյանը ազատվել է եւս մեկ նման տեղակալից: Խոսքը ՀՀԿ-ական Լեւոն Ռուխկյանի մասին է, որի հայտնվելը կոնկրետ գյուղատնտեսության նախարարությունում, երեւի, վիճակահանությամբ է կատարվել: