կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-19 22:36
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Երկու "Բենթլի", երկուսն էլ մի բոյի

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Երկու "Բենթլի", երկուսն էլ մի բոյի

«Բենթլին», ինչպես «Ռոլս Ռոյսը», այդպես էլ չկարողացան դառնալ պարզապես ապահովված, հաջողության հասած մարդու խորհրդանիշ: Դրանք նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրներում ընկալվել եւ ընկալվում են որպես ցոփության, շվայտության, հաբռգածության արտահայտություն, եթե, իհարկե, դրանց տերը թագավորական կամ այլ այսպես ասած գերազնվազարմ ընտանիքի ներկայացուցիչ չէ:

 

Ի տարբերություն «Մերսեդեսի» կամ «ԲՄՎ»-ի, սրանք չեն ընկալվում որպես լավ մեքենա կամ շատ լավ մեքենա, այլ ընկալվում են որպես ցուցադրականություն, հայկական ընկալմամբ` «բոշի յուղ»:

 

Երբ Վարդան Այվազյանին հարցնում են, թե տղայիդ որտեղից «Բենթլի», մուննաթով, իբրեւ թե զարմացած պատասխանում է. «Բա հո «Զապարոժեց» չի՞ քշելու»: Երբ Սամվել Ռուբենիչին (նախորդ կյանքում` Նավասարդ Կճոյան) են հարցնում, թե Տեր հայր, այդ «Բենթլի՞ն» որտեղից, պատասխանը նույնպես մուննաթախառն ու զարմանախառն է. «Ի, դա իմ անձնական կյանքն է»:

 

Ինչպես տեսնում եք, քաղաքական եւ հոգեւոր դաշտի «ավտարիտետները» զարմանալիորեն ոչ միայն ներդաշնակ են ավտոմեքենաների, այլ նաեւ մտածողության եւ հոգեվիճակի առումով: Իսկ սա համարյա նիրվանա է: