Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թռչկանի ջրվեժի մոտ անժամկետ նստացույցի մասնակիցները չեն պատրաստվում վերադառնալ Երեւան, թեեւ այսօր կառավարության նիստում որոշակիություն մտցվեց հարցում. Թռչկանին տրվեց հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:
Yerkir.am-ի տեղեկություններով` «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության բնապահպան-ակտիվիստները դեռ գտնվում են ջրվեժի վերին հատվածում կառուցված վրանային ճամբարում եւ, նախնական տվյալներով, այնտեղ կմնան մինչ նոյեմբերի 7-ը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում նախաձեռնության անդամները տարածել էին, որ երկուշաբթի օրը` նոյեմբերի 7-ին, նախատեսել են ծառատունկ: Նրանք նաեւ պատրաստվում են մաքրել տարածքը եւ գետից հանել արդեն տեղադրված խողովակները: Իսկ կիրակի օրը Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղի կունենա տոնական ռոք համերգ, որին մասնակցելու համար Երեւանից կժամանեն մեծ թվով երկրպագուներ: