Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության կողմի իրավունքն է՝ ներկայանալ դատարանի որոշման հրապարակմանը, քանի որ չեն ներկայացել՝ մեկնաբանման անհարժեշտություն չեմ տեսնում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը ճեպազրույցում։
Նրան հիշեցրին, որ պաշտպանները նախորդ նիստին ասացին՝ անաչառ որոշում չեն ակնկալում և վստահ են՝ հօգուտ դատախազութան է լինելու բողոքի բավարարումը։
«Դա զուտ իրենց սուբյեկտիվ գնահատականներն են»,-ասաց Պետրոս Պետրոսյանը։
Հետևություններ պե՞տք է արվի Առաջին ատյանի դատարանի որոշումից, որը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների բողոքը, Պետրոսյանը պատասխանեց․ «Մեր բողոքը բավարարվել է, դատարանի պատճառաբանություններին ծանոթ չենք, այս որոշումը Վճռաբեկ դատարանով բողոքարկելու ընթացակարգ կա և հետագայում արդեն, եթե Վճռաբեկ դատարանը նպատակահարմար կգտնի դիրքորոշում արտահայտելու, ձեր հարցի պատասխանը կլինի հստակ»։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, որով փաստաբաններին մերժել են 2008 թվականի մարտի 1-ի գործով նյութերի ամբողջական ծավալով տրամադրման հարցում: Որոշումը հրապարակվեց այսօր առավոտյան: Այն կարող է բողոքարկվել 15-օրյա ժամկետում: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը: