|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ռոբշին» ՍՊԸ-ն դադարեցնում է Թռչկան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը եւ տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից:
Ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ իրենք հիմք են ընդունել բնապահպանության նախարարության առաջարկությունը, բացի այդ` որոշումը կայացվել է «քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով»։
«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտահայտող լուծումներ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Արդեն մեկ շաբաթ է բնապահպանները նստացույց են անում ջրվեժի մոտ՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։ Ի դեպ, Թռչկանի ճակատագրով մտահոգ բնապահպանները եւ ակտիվիստները հայտարարություն էին տարածել վաղը բնապահպանության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ: Բողոքի ակցիայի համակարգող Արման Վերմիշյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ բողոքի ակցիան, այնուամենայնիվ, լինելու է, եւ ընկերության հայտարարությունը ոչինչ չի փոփոխում: Ավելին` նրանք սպասում են, որ կառավարությունն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կանի եւ ներողություն կխնդրի իր սխալի համար: