Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքի մեջ է Թռչկանի ջրվեժի հարցի քննարկումը:
Նախարարը նշեց, որ այցելել են ջրվեժ եւ տեղում համոզվել, որ կապալառու կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքները բացարձակապես չեն վնասում Թռչկանի ջրվեժին:
«Մեր այցելության պահին ջրվեժը բնականոն գործում էր, եւ մեր չափումներով` այնտեղից վայրկյանում 400-500 լ ջուր էր գնում: Կառուցապատողին կարգադրվել է պահել այս սահմանված չափաքանակը»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանը` հավելելով, որ կապալառուի հետ նաեւ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամառվա երեք ամիսներին ՀԷԿ-ն ընդհանրապես չաշխատի:
«Բոլոր սահմանափակումներով հանդերձ, որոնք առաջադրվելու են Թռչկանի ջրվեժի բնականոն գործունեության համար, կառուցապատողին թույլատրվել է շարունակել աշխատանքները, հակառակ դեպքում, կարող են դատական գործընթացներ ծագել»,- նշեց նախարարը:
«Այս բացատրությունները բնապահպաններին տվե՞լ եք», - հետաքրքրվեց վարչապետը:
Դրական պատասխան տալով` Արամ Հարությունյանը հավելեց, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է եւս մեկ հանդիպում բնապահպանների հետ, որի ընթացքում նրանց բոլոր հարցերին պարզաբանում կտրվի: