Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Թռչկանի ջրվեժի տարածքը դարձյալ մարդաշատ է եղել:
Թռչկանի ջրվեժը պաշտպանելու համար ծավալված քաղաքացիական շարժման մասնակիցները, նախքան Շիրակամուտ գյուղում (Լոռու մարզ) կայանալիք հաղթական համերգը, իրականացրել են Թռչկանի ջրվեժի տարածքի մաքրման աշխատանքներ:
Տարածքի մաքրման աշխատանքներից հետո նստացույցի մասնակցած ակտիվիստները, որպես իրենց հաղթանակի նշան, սափրել են իրենց գլուխները:
Այնուհետեւ բնապահպանները, ակտիվիստները եւ համայնքի բնակիչները Թռչկանից մեկնել են Շիրակամուտ, որտեղ գյուղի մշակույթի տանը մասնակցել են կազմակերպված ռոք համերգին, որին մասնակցել են «BAMBIR», «VORDAN KARMIR», «LOUSNELIUS», «SCREAM», «YAN» եւ «THE DREAMERS» խմբերը:
Համերգի վերջում հնչել է նաեւ Թռչկանի ջրվեժին նվիրված երգը, որում բնապահպան-ակտիվիստները հիշեցրել են, որ դեռ ճանապարհ ունեն` մինչ Շաքիի ջրվեժին հասնելը:
Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոն»-ի պատրաստած տեսանյութը առանց մեկնաբանության: