կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 20:26
Աշխարհ

Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները․ Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից

Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները․ Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցնելու որոշումը, Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ–Մինսկ–Երևան երթուղիով․

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ – Մինսկ – Երևան չվերթից»։