Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆիլիպինների կենտրոնական իշխանությունների եւ Մինդանաոյի տարբեր խմբավորումների միջեւ բանակցություններ են ընթանում, սակայն շարունակվում են նաեւ արյունալի գործողությունները եւ զինված պայքարը ջունգլիներում. այսօր լրագրողներին Ֆիլիպիններ կատարած իր հետազոտական այցի մասին պատմեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ֆիլիպիններում 101 միլիոն մարդ է ապրում: Այն տարածաշրջանի միակ քրիստոնեական երկիրն է, բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Ֆիլիպիններում բնակվում են մեծ եւ փոքր ազգերի ներկայացուցիչներ, սակայն պատկանում են մեկ լեզվաընտանիքի:
Ըստ քաղաքագետի` երկրում 2 հակամարտություն կա. առաջինը` կապված կոմունիստների, իսկ երկրորդը` մահմեդականների հետ: Կոմունիստների պայքարը կենտրոնական իշխանությունների դեմ նույնացվում է սոցիալական արդարության համար պայքարի հետ, սոցիալական ընդվզոմ է: Իսկ մահմեդականները, որոնք 3-4 միլիոն են, բնակվում են Մինդանաո կղզում եւ ցանկանում են անկախանալ: