Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հիմնական M1 Abrams մարտական տանկերը կուղարկի Ուկրաինա։ Ավելի վաղ Գերմանիան հաստատել էր, որ Ուկրաինային կփոխանցի Leopard տանկերը և թույլ կտա դրանք վերաարտահանել այլ երկրներից. հայտնում է The Washington Post-ը:
Ընդհանուր առմամբ կտեղափոխվի 31 տանկ։ Բայդենի խոսքով, առաքումը ժամանակ կպահանջի, սակայն ԱՄՆ-ը շուտով կսկսի ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը։
«Այդ տանկերը մարտի դաշտ հասցնելու համար ժամանակ կպահանջվի: Մենք կօգտագործենք այս ժամանակը, որպեսզի ուկրաինացիները լիովին պատրաստ լինեն ինտեգրելու Abrams տանկերն իրենց պաշտպանությանը»,- ասել է նա:
Լրատվամիջոցները գրել են, որ Leopard-ների մատակարարումն ապարգելափակելու համար Բեռլինի պայմանն է ԱՄՆ-ից Abrams-ների մատակարարումը և նման որոշումով ԱՄՆ-ն փորձում է կոտրել Օլոֆ Շոլցի կառավարության դիմադրությունը տանկերի առաքման հարցում:
Նշենք, որ Գերմանիայից դուրս` Եվրոպայի մի շարք երկրներում, կան ավելի քան 2000 Leopard-ներ, սակայն ոչ մի պետություն չի կարողանում դրանք տրամադրվել Ուկրաինային, քանզի անհրաժեշտ է արտադրող երկրի` Գերմանիայի թույլտվությունը:
Որոշ ԶԼՄ-ներ, նշում են, որ ԱՄՆ-ն հայտարարել է Abrams-ի մատակարարումների մասին, որպեսզի Գերմանիան Leopard տրամադրի Ուկրաինային, սակայն Գերմանիան էլ իր հերթին, ըստ The New York Times-ի, պնդում է, որ կտրամադրի միայն այն դեպքում, երբ Abrams-ները ժամանեն Ուկրաինա: Ըստ ԶԼՄ-ների աղբյուրների` Abrams-ների փոխանցում շատ արագ ժամկետներում չի լինի, ինչպես նախատեսվում է:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 400 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար M1 Abrams տանկերի արտադրության համար. դրանք արտադրվելու են ԱՄՆ-ում, քանզի «հակառակ դեպքում դրանց արտադրական գաղտնիքները կարող են հայտնվել ռուսների ձեռքը»։
Քանի որ տանկերը հատուկ Ուկրաինայի համար արտադրվելու է General Dynamics-ի կողմից, դրանց մատակարարումը կարող է հետաձգվել մեկ տարուց ավելի. գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ըստ ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ների` Abrams-ները Ուկրաինա կհասնեն միայն 2023 թ. վերջին կամ 2024 թ. սկզբին, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե օգոստոսին Abrams տանկերը հասնեն Ուկրաինա, շատ ուշ կլինի։ Ուկրաինան հույս ունի երկու տասակի տանկեր ստանալ նախքան գարունը, որպեսզի գարնանային հակահարձակման անցնեն, սակայն դատելով գերմանաամերիկյան «հակամարտությունը», դժվար թե տանկերը Ուկրաինայի համար ցանկալի ժամանակ հասնեն: