|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուզբեկստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի գործընկերների վրա:
«Արևմուտքի ներկայացուցիչների, ԵՄ պատվիրակներից բացի, այստեղ են գալիս նաև պատժամիջոցների խնդիրների համար պատասխանատու ամերիկացիները, լկտիությունը, իհարկե, անցնում է բոլոր սահմանները, և դա ընկալվում է որպես ինքնուրույնության, անկախության նկատմամբ հարգանքի իսպառ բացակայություն այն երկրների նկատմամբ, որոնք ենթարկվում են նման ճնշման, սպառնալիքների»,- ասել է Լավրովը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Ռուսաստանը քաղաքական ծրագրերում հաշվի է առնում իր սահմանների մոտ հակամարտություն հրահրելու Արևմուտքի փորձերը։
«Մենք չենք թուլանում, տեսնում ենք այս ամենը և հաշվի ենք առնում մեր պլանավորման մեջ՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական և այլ առումներով»,- ասել է նա։