|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր մոտ է հրավիրել բլոգերների եւ անդրադարձ կատարել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի հետ իր հակամարտությանը. գրված է ռադիո «Վանի» բլոգում:
Պարզվում է` Հրանուշ Հակոբյանը հայտնաբերել է մի փաստաթուղթ, ըստ որի` տիկին Թամարը 2010 թվականին մեկ շաբաթ տեւողությամբ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացնելու համար իրեն պարգեւատրել է 6 միլիոն 631 հազար դրամ աշխատավարձով:
Պարզ թվաբանություն կատարելով` կարող ենք ասել, որ 8 ժամ աշխատանքային օրով աշխատելու պայմաններում տիկին Պողոսյանը յուրաքանչյուր ժամի համար ստացել է 122 հազար 796 դրամ:
Իսկ մասնակից երգիչ-երգչուհիները, պարային համույթները, ռեժիսորը, հաղորդավարները եւ այլք ի՞նչ աշխատավարձեր են ստացել...