Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանգնա՞ծ է, արդյոք, Վրաստանը նոր ազգամիջյան հակամարտության առջեւ: Վրաստանի ժամանակաից պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի նախագահը բացեիբաց անդրադառնում է Սամցխե-Ջավախքից եկող իբր հայկական անջատողականության սպառնալիքին, ինչի համար առիթ է հանդիսացել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի առաջնորդ Վահագն Չախալյանի ազատ արձակումը բանտից. ըստ Regnum-ի` գրում է վրացի լրագրող Լեւան Գուդաձեն:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին եւ նրա կողմնակիցները, մասնավորապես` նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին Չախալյանին ազատ արձակելը որակել էին որպես անթույլատրելի սխալ, քանի որ վերջինս համարվում է մի շարք հանցագործությունների կազմակերպիչ եւ Ջավախքում հայ անջատողականության գաղափարախոս:
«Սահակաշվիլիի, Մերաբիշվլիի եւ «Միացյալ ազգային շարժման» այլ ներկայացուցիչների հայտարարությունները, ինչպեսեւ սպասելի էր, աննկատ չանցան վրաց հասարակության կողմից, որը հեշտությամբ ենթարկվում է ազգայնական տրամադրությունների: Վրաստանի նախագահի բարձրացրած` «հայկական անջատողականության» թեման արագ տեղափոխվեց սոցիալական ցանցեր, եւ ծայրահեղ աջ ազգայնականները բառացիորեն հեղեղեցին ինտերնետային կայքերը արմատական գործողությունների անցնելու կոչերով»,- գրում է վրացի լրագրողը` ընդգծելով, որ այդ ամենը հրահրել է երկրի նախագահը:
Ըստ Գուդաձեի` չի կարելի փաստել, որ քաղաքականապես սնանկ Սահակաշվիլին եւ նրա կուսակցությունն հետագայում եւս չեն դիմի ազգայնական գաղափարների ու կոչերի` իրեց կորցրած դիրքերը վերականգնելու համար: Նման ծայրահեղ ազգայնականությունը 1980-1990 թվականներին հանգեցրեց վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտություններին:
Լրագրողը համարում է, որ երկրի նոր իշխանությունները պետք է հասարակությանը հեռու պահեն նման սադրանքներից, հակառակ դեպքում` վտանգվում են ոչ միայն Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի հարաբերությունները, այլեւ հենց Վրաստան պետության գոյությունը: