Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը եւ «սիոնիստական վարչակարգը» դավեր են նյութում` փորձելով ռազմական եւ ներքին հակամարտություններ հրահրել Մերձավոր Արեւելքում. հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը:
«Ամերիկացիները կարծում են, որ տարածաշրջանում ռազմական հակամարտության գլխավոր եւ անմիջական արդյունքը կլինի սիոնիստական վարչակարգի փրկությունը: Այդ նպատակով ԱՄՆ-ը Իսլամական Հանրապետությանը ռազմական հակամարտության է հրահրում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհման-Փարաստը:
Սակայն, ըստ նրա, Թեհրանը կոշտ պատասխան կտա իր դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողության. «Իրանի թշնամիներն արդեն հասկացել են, որ Իսլամական Հանրապետության դեմ հարձակումը հիմարություն է եւ խելագարություն»:
Ի դեպ, երեկ «Ֆարս» գործակալությունը տեղեկացրել է, որ «իրանական ռազմական սուզանավերը մտել են Կարմիր ծովի ջրերը` տեղեկատվության հավաքելու եւ այլ երկրների նավեր հայտնաբերելու նպատակով»: Գործակալությունը չի մանրամասնել, թե սուզանավերը քանիսն են:
«Ֆարս»-ին տված հարցազրույցում Եգիպտոսի ռազմածովային ուժերի նախկին պաշտոնյա Թալաթ Մուսլիմը հայտարարել է, որ Իրանի ներկայությունը Կարմիր եւ Միջերկրական ծովերում «բխում է մահմեդականների շահերից», քանի որ ուղղված չէ իսլամական եւ արաբական երկրների դեմ: