Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Yerkir.am-ի հետ խոսելով Ռուբեն Հայրապետյան-Գագիկ Ծառուկյան հեռակա հակամարտության մասին, ասաց, որ չի հանդիպել ո'չ Ռուբեն Հայրապետյանի, ո'չ էլ Գագիկ Ծառուկյանի հետ, որ կարողանա հանգամանալից գնահատականներ տալ, թե նրանք ինչու են միմյանց հանդիմանել:
Պատգամավորը չի համարում, որ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև հակամարտություն կա, ըստ նրա` դրանք ընդամենը բանավեճեր են, որոնք քաղաքական կյանքի հիմնական գործոններից են, եւ պայմանավորված են սպորտի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքով: Երբեմն, պատգամավորի խոսքով, այդ բանավեճերը մի քիչ կոշտ են ստացվում:
Գալուստ Սահակյանը համարում է, որ նոր հանգամանքներ են ծնվել, ինչը բանավեճի տեղիք կարող էր տալ, եւ դա կարելի է դրական համարել: «Պետությունը մշակում և վերահսկում է քաղաքականությունը, մնացած սպորտային ոլորտները պետք է իրականացնեն իրենց ծրագրերը, այնպես որ` պետական սպորտ չի կարող գոյություն ունենալ»,- նշոց նա:
Պատգամավորի համոզմամբ` առհասարակ, սպորտային արդյունքները Հայաստանի համար գոհացուցիչ են, այլ բան է, որ ժողովուրդը ուզում է, որ ամեն բնագավառում ինքն առաջին տեղում լինի: Սահակյանը բարձր է գնահատում կոնկրետ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդյունքները, միայն թե` հայ ժողովուրդն ուզում է ֆուտբոլի բնագավառում հավասարվել Իտալիային ու Գերմանիային: