կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 11:58
Աշխարհ

Հայ-սլավոնական խոշոր հակամարտություն

Հայ-սլավոնական խոշոր հակամարտություն

Սվերդլովսկի մարզի Արտյոմովսկ քաղաքի ոստիկանները կանխել են զանգվածային բախումները, որում ներգրավված են եղել հանցագործ խմբավորումներ: Ոստիկանները ձերբակալել են մոտ 100 մարդու. տեղեկացնում է  Комерсантъ-ը:

Պաշտոնական տվյալներով` խոսքը քաղաքի վերահսկողության համար վեճի մասին է, սակայն, ըստ թերթի աղբյուրի, իրականում իրավապահները ձերբակալել են երկու խոշոր սլավոնական խմբավորումների անդամների, որոնք պատրաստվում էին հարձակում գործել տեղի հայկական քրեական խմբավորման վրա, որն ամենահզորն է համարվում քաղաքում:

Ձերբակալվածների մեծ մասը 23-27 տարեկան մարզիկներ են կամ մասնավոր թիկնապահական ծառայությունների աշխատակիցներ: Ընդ որում` պատահաբար, թե` ոչ, ձերբակալվել է նաեւ Արտյոմովսկի քաղաքային մարզի 2 պատգամավոր:

Ըստ որոշ տեղեկությունների`ոստիկանները ձախողել են երկու հիմնական սլավոնական խմբավորումների հավաքը: Չնայած նախկինում եղած տարաձայնություններին` նրանք միավորվել են հայկական խմբավորման դեմ, որն իր ձեռքում է պահում քաղաքի  եկամտաբեր բիզնեսները: Թերթի աղբյուրը չի բացառում, որ իրավապահներին խմբավորումների հավաքի մասին տեղեկացրել են հենց հայերը: