Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Տեր-Պետրոսյանին, թեժացան խոսակցությունները ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցության մասին:
Լրագրողները հնարավոր համագործակցության մասին ե'ւ ՀԱԿ-ի գործիչներին են հարցնում, ե'ւ «Ժառանգության»: Եվ եթե ՀԱԿ-ի դեպքում պատասխան քիչ, թե շատ լինում է, ապա «Ժառանգության» պատգամավորները կա'մ հիստերիայի մեջ են ընկնում եւ արգելում այլեւս այդ հարցը հնչեցնել, կա'մ էլ հռետորական պատասխան են տալիս: Բացառություն չէր նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ yerkir.am-ի թղթակիցը փորձեց հասկանալ, թե ինչո՞վ է դա պայմանավորված: «Այնքան շատ են այդ հարցերը, որ մենք չենք կարծում, որ համարժեք են այսօրվա քաղաքական իրավիճակին: Մենք պատասխանում ենք այն չափաբաժնով, որը, կարծում ենք, համարժեք է հասարակությանը»,- ասաց Հ. Խուրշուդյանը:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ-ի նկատմամբ վերջին շրջանում նկատելի մեղմ վերաբերմունքը, կուսակցության մամուլի խոսնակը հարցը շրջանցեց: