կարևոր
1810 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-08 09:22
Քաղաքական

Ինչո՞ւ հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ. Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունները` ԱԺ-ում տեղի ունեցածին

Ինչո՞ւ հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ. Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունները` ԱԺ-ում տեղի ունեցածին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքին, որը հիստերիա էր ցուցաբերել Աննա Գիգորյանի հարցից հետո։

«Փորձեմ առանց էմոցիայի

Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։

Ինչու՞։

Պարզ պատճառով, դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, մի քանի հազար հայի գլուխ կերավ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով՝ խաղաղություն,ժողովրդավարություն, արդարություն, դեպի Եվրոպա խոստումով։

Ընդդիմադիր պատգամավորները ամեն անգամ իրենց համառ, համարձակ, փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են նրա բոլոր ստերը, և զրոյացնում նրա իշխանության մնալու հիմքերը։

Ասում էին խաղաղություն,թշնամին ամեն օր կրակում է, ասում էին ոչ թալանին, պարզվում է համակարգված թալանում են, ասում էին ժողովրդավարության բաստիոն, պարզվեց լիգիտիմացնում են բռնությունները,որը այլևս իրենց իշխանության անբաժան ուղեկիցն է, ասում էին դեպի Եվրամիություն, վաղը գնում է Մոսկվա, լավ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկի։

Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի։

Բայց դա քեզ չի փրկելու ,պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայլիդ համար, նախօրոք ասեմ անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու:

Իսկ ոմանց հրճվանքը, դա առանձին թեմա է և ուշադրության արժանի, որը անպատասխան չի մնա»:

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն Աննա Գիգորյանի հարցից հետո վերստին ընկել էր ցնցումների մեջ ու ցուցաբերում էր վարչապետին անհարիր հիստերիկ պահվածք: