Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
2017-ի մարտի 20-ի դրությամբ Իրանը նավթի արդյունաբերության ամենօրյա չափաբաժինը կհասցնի 4 մլն բարելի: Այս մասին ասել է Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ալի Քարդորը, փոխանցում է SHANA-ն:
Միաժամանակ ՕՊԵԿ համաձայնագիրը Թեհրանին պարտադրում է չգերազանցել 3.79 մլն բարելի սահմանը:
Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ մինչեւ տարեվերջ նավթի արտահանումը կհասնի օրական 3 մլն բարելի: Նրա խոսքով՝ 2016-ի դեկտեմբերին Իրանը Եվրոպա է արտահանել ռեկորդային քանակությամբ նավթ՝ 0.9 մլն բարել օրական, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի վերջին ՕՊԵԿ անդամները Վիեննայում որոշում կայացրին նավթի արդյունահանումը կրճատել մինչեւ օրական 32.5 մլն բարելի: