|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 13-ին պատասխանելու է համացանցից օգտվողների հարցերին, որոնք կվերաբերեն ՄԱԿ-ի գործունեությանը եւ միջազգային խնդիրներին. հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը:
Շփումը տեղի է ունենալու Facebook-ում, Twitter-ում եւ այլ սոցիալական ցանցերում` երեւանյան ժամանակով 20.00-ից մինչեւ 21.00-ն:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց հարցն ուղղել ՄԱԿ-ի աշխատանքային վեց լեզուներից մեկով` չինարեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն: